Social Justice with Shaqe Isayan | Սոցիալական արդարություն Շաքե Իսայանի հետ

Social justice: An apolitical podcast for the people, about the people. Social issues discussed in their full range in our podcasts with Shake Isayan.

Listen on:

  • Apple Podcasts
  • Podbean App
  • Spotify
  • Amazon Music
  • iHeartRadio
  • PlayerFM
  • Samsung
  • Podchaser
  • BoomPlay

Episodes

55 minutes ago

Չնայած այն հանգամանքին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մինչև Վատիկան, Ադրբեջանին կոչ են անում պահպանել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Կանաչ ժամը, Քարին Տակ-ը, հնագույն հայկական գերեզմանատունը, հողին է հավասարեցրել Բերձորի եկեղեցին և այլն։Արցախի հայկական հազարամյա մշակութային ժառանգության պահպանման կենսական անհրաժեշտության մասին զրուցել ենք մշակութաբան Արմինե Տիգրանյանի հետ:

6 days ago

Այս փոդքաստում զրուցելու ենք Գարիկ Ղուկասյանի հետ՝ մարդ, հայ, քաղաքացի, ով չի կարող անտարբեր լինել հայրենիքի հանդեպ տեղի ունեցող անարդարությանը, և իր բաժին պայքարը, իր կամքն ու խոսքն արտահայտելու իրավունքը նրան Վանաձորից Կիրանց է տարել։

Monday May 06, 2024

Լրագրողի աշխատանքին խոչընդոտելը, լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելը քրեորեն պատժելի է, բայց արդյո՞ք օրենքը գործում է բոլորի համար հավասարապես, թե՞ այնուամենայնիվ բոլորի արյունը կարմիր է, բայց որոշների արյունը ավելի՛ կարմիր է: Տարբերակված մոտեցման, լրագրողների նկատմամբ երկակի ստանդարտների մասին զրուցել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ։

Monday Apr 29, 2024

Տեղեկատվական անվտանգություն՝ մեկ գրամ անգամ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ 21-րդ դարում պատերազմների առաջին կոմպոնենտը հենց տեղեկատվականն է: Ինչպե՞ս է քո հասարակությունը դիմադրում հիբրիդային պատերազմներին, մեծապես պայմանավորված է հանրության գիտելիքներով, իրազեկվածությամբ և դրանց խելամիտ համակարգմամբ ու կառավարմամբ։ Ինչպե՞ս մեր օրերում տարբերել ճշգրիտ ինֆորմացիան կեղծից և չդառնալ տեղեկատվական մանիպուլյացիայի զոհ:
Այս ամենի մասին զրուցել ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Monday Apr 22, 2024

Ի՞նչու է աղմկում Երևանը, ավելի կոնկրետ ի՞նչու են աղմկում գիշերային ժամերին հանրային սննդի օբյեկտները, եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը նախատեսում է հստակ արգելք, ո՞վ պետք է վերահսկի, զրուցել ենք փաստաբան Անահիտ Բեգլարյանի հետ։

Monday Apr 15, 2024

Ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագիր. ո՞վքեր, ե՞րբ, ու՞մ և ինչու՞ պետք է ներկայացնեն: Ինչպիսի՞ խնդիրների առաջ են կանգնել այսօր մարդիկ՝կզրուցենք իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանի հետ։

Monday Apr 08, 2024

Մայրաքաղաքային թեման շարունակվում է և այսօր մեր գեղեցիկ քաղաքի ոչ գեղեցիկ խնդիրների շուրջ զրուցելու ենք Երևան քաղաքի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հետ:

Saturday Apr 06, 2024

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի, «Գոյ» թատրոնի դերասաններ՝ Սամվել Թոփալյանի և Արսեն Ազիզյանի հետ զրուցել ենք   թատրոնի շուրջ տեղի ունեցող գործընթացների, անժամկետ նստացույցի և հետագա անելիքների մասին։
 

Monday Apr 01, 2024

Մարտի 30-ից  մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի,  դադարեցրեցին МИР քարտերի սպասարկումը։ Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչպիսին կարող են լինել հետևանքները հայկական տնտեսության համար զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Monday Mar 25, 2024

Երգահան Լիլիթ Բլեյանի հետ զրուցել ենք «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին։
 

Image

Սոցիալական արդարություն Շաքե Իսայանի հետ

Սոցիալական արդարություն. Ապոլիտիկ փոդքաստ մարդկանց համար, մարդկանց մասին։ Սոցիալական խնդիրներն իրենց ողջ գունապնակով՝ մեր փոդքաստում: Հետևե՛ք YouTube-յան ալիքին:

Copyright 2024 All rights reserved.

Podcast Powered By Podbean

Version: 20240320